Փոխանցեցի, որ հպարտանում ենք իրենով․ Էդմոն Մարուքյանը հանդիպել է Մխիթարյանի հետ

19:25 10.09.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ․

«Ինքնաթիռում մոտեցա ու շնորհավորեցի մեր Հենրիխ Մխիթարյանին, բոլորիս անունից փոխանցեցի, որ հպարտանում ենք իրենով:

Հենրիխն իր գործով գնաց, ես էլ իմ գործով դեպի Փարիզ՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ Մխիթարյանն արդեն Հռոմում է, որտեղ այսօր առաջին մարզումն է անցկացրել «Ռոմայի» կազմում ու մամուլի ասուլիս տվել։ 

Share |

Լրահոս

Loading...