Սերխիո Ռամոս.Ռեալի դռները միշտ բաց են Պոգբայի նման ֆուտբոլիստների համար

09:58 10.09.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ իրենց թիմում ուրախ կլինեին տեսնել Պոլ Պոգբային.

«Ես կարծում եմ, որ «Ռեալի» դռները միշտ բաց են Պոգբայի նման ֆուտբոլիստների համար: Ինձ համար նա մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա տարբեր է և ապացուցեց իր բարձր կարգը «Յուվենտուսում», իսկ այժմ ՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պոգբան հավասարակշռություն է բերում թիմում և մեծ ազդեցություն ունի հարձակման գծի վրա»:

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան դեռևս հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակներից մեկը:

Share |

Լրահոս

Loading...