Ռամոս․ Երազում եմ Ռեալի հետ 5-րդ ՉԼ-ն հաղթելու մասին

23:07 10.09.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ ինքը երազում է «Արքայական ակումբի» հետ նորից Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։

«Եվս մեկ հաղթանակը Չեմպիոնների լիգայում իմ երազանքն է։ Ես երբեք չեմ դադարում երազել։ Կցանկանայի 5-րդ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ։ Դա հիանալի կլիներ։ Նույնը վերաբերում է նաև Իսպանիայի հավաքականին․ հիանալի կլիներ ևս մեկ անգամ հաղթել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում։

Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», չգիտեմ՝ արդյոք ես մոտ էի այն նվաճելուն։ Բայց եթե Կանավարոն կարողացել է, ապա ինչո՞ւ ոչ։ Ես պետք է շարունակեմ պահել իմ մանկական երազանքը։ Հավատում եմ, որ դա կարող է տեղի ունենալ։ Երբ մարմինս ասի՝ ժամանակն է, ես կմտածեմ կարիերաս ավարտելու մասին։ Բայց ես կարծում եմ, որ դեռ մի քանի տարի կարող եմ հանդես գալ բարձր մակարդակում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում AS-ը։

Share |

Լրահոս

Loading...