Ռոնալդուն Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է.

15:45 10.09.2019

La Gazzetta Delo Sport-ը հրապարակել է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին հորիզոնականում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է: Նա տարեկան վաստակում է 31 մլն եվրո: Հատկանշական է, որ Ռոնալդուի աշխատավարձը գերազանցում է Ա սերիայի 4 թիմերի աշխատավարձերի տարեկան հայտարարագրերը . «Բրեշիա»՝ 28 մլն եվրո, «Վերոնա» ՝25 մլն եվրո, «Սպալ» և «Ուդինեզե»՝ 30 մլն եվրո:

Բացի Ռոնալդուից, ցուցակում կան տարեկան 6 միլիոնից ավել վաստակող ևս 12 ֆուտբոլիստներ: Երկրորդ հորիզոնականում է թուրինյան ակումբի մեկ այլ ներկայացուցիչ Մատեյս դե Լիգտը, ով տարեկան վաստակում է 8 մլն եվրո:

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում գերակշռում են «Յուվենտուսի» ֆուտբոլիստները՝10 ներկայացուցիչ:

Մեկական ներկայացուցիչ ունեն Միլանի «Ինտերը» (Ռոմելու Լուկակու, 7,5 մլն եվրո), «Միլանը» (Ջանլուիջի Դոնարումա, 6 մլն եվրո) և «Նապոլին», (Կուլիբալի, 6 մլն եվրո):

Share |

Լրահոս

Loading...