Մաուրիցիո Սարին պատրաստ է Յուվենտուսի առաջիկա խաղին

17:45 10.09.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ավարտել է թոքաբորբից բուժման կուրսը: Մասնագետը վերադարձել է թիմի բազա և սկսել է մարզումները «Յուվենտուսի» հետ:

Ակնկալվում է, որ Սարին պահեստայինների նստարանին կլինի «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության հերթական տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք,որ մրցաշրջանի սկզբում թիմը ղեկավարել է Սարիի օգնական Ջովաննի Մարտուշելլոն: «Յուվենտուսը»  այդ հանդիպումներում հաղթել է «Պարմային» և «Նապոլիին»:

Share |

Լրահոս

Loading...