Ռեշֆորդը կարող է արժանանալ Թեո Ուոլքոտի ճակատագրին.Քոլիմոր

13:44 10.09.2019

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ստեն Քոլիմորը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է արժանանալ իր հայրենակից Թեո Ուոլքոտի ճակատագրին, եթե չկարողանա կողմնորոշվել իր դիրքի ընտրության հարցում: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարծիքով Ռեշֆորդը տատանվում է կենտրոնական և ետ քաշված հարձակվողի դիրքերում խաղալու միջև:

«Եթե Ռեշֆորդը հասկանա, որ ցանկանում է «ապրել և մեռնել» որպես մաքուր «ինը» համար և արդարացնի իրեն այդ դիրքում, ապա կարող է ավելի հաճախակի հրավիրվել Անգլիայի հավաքական և, գուցե,  դառնա նրա հիմնական կենտրոնական հարձակվողը: Իսկ, եթե ոչ, ապա Սուլշերը կմտածի նոր հարձակվող գնելու շուրջ: Շատ բարդ է հավաքականում փորձել խաղալ եզրերում և հարձակման ողջ երկայնքով գործել, իսկ ակումբում խաղալ Նիստելռոյի դիրքում:

Եթե Ռեշֆորդը չգտավ իր դիրքը, ապա կդառնա մեր ժամանակի Թեո Ուոլքոտը»:

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը Յունայթեդի կազմում մասնակցել է 174 խաղի և դարձել 47 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...