Ադրբեջանի հավաքականի պաշտպան. Ապացուցեցինք ամբողջ աշխարհին, որ կարող ենք ֆուտբոլ խաղալ

11:51 10.09.2019

Ադրբեջանի հավաքականի պաշտպան Թամկին Հալիլզադեն Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի հետ հանդիպումից (1-1) հետո կիսվել է տպավորություններով:

«Ուելսի հետ խաղից հետո մենք շատ ժամանակ չունեինք նախապատրաստվելու համար։ Քարդիֆում կայացած խաղի արդյունքը մեզ շատ էր վշտացրել բաց թողած գնդակների պատճառով և, մասնավորապես, այն պատճառով, որ երկրորդ գոլը վերջնամասում էր։ Չնայած դրան, մարզչական շտաբը կարողացավ լավ պատրաստվել Խորվաթիայի դեմ հանդիպմանը։ Ամեն ինչ լավ ավարտվեց։ Լավ վերլուծեցինք մրցակցին։ Չնայած սա այն հակառակորդը չէ, որին պետք է ուշադիր ուսումնասիրել։ Բոլորն էլ այդ թիմը շատ լավ գիտեն։

Առաջին 10 րոպեները մրցակիցը մի քանի գոլային դրվագ ուներ: Էմիլ Բալաևը շատ վստահ կանգնած էր դարպասում։ Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս գալով՝ ես մի դրվագ ունեի, որից հետո ավելի շատ վստահություն ձեռք բերեցի։Երջանիկ եմ, որ հաջողվեց գոլ խփել այդ թիմին։ Մենք արժանի էինք այս արդյունքին», - Հալիլզադեի խոսքը մեջբերում է Championat-ը:

Share |

Լրահոս

Loading...