Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է ընկերական խաղերի

12:42 10.09.2019

Սեպտեմբերի 12-ից 20-ը Հայաստանի Մ-17 հավաքականը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Կիպրոս։ Սեպտեմբերի 17-ին և 19-ին կկայանա ընկերական 2 խաղ Կիպրոսի հասակակից հավաքականի հետ։ Հանդիպումները նշանակվել են Լառնակայի «Ամոխոստոս» մարզադաշտում:

Հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Լեսկանոն հրավիրել է 24 ֆուտբոլիստի․

Դարպասապահներ

Գոռ Մատինյան, «Ակադեմիա» Անդրանիկ Մարտիրոսյան, «Վեստ Արմենիա» Ռաֆայել Մանասյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Էդգար Թամազյան, «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան, «Արարատ-Արմենիա» Էրիկ Սիմոնյան, «Ուրարտու» Սամվել Սամվելյան, «Ուրարտու» Էրիկ Ամիրխանյան, «Արարատ-Արմենիա» Դավիթ Աթայան, «Գանձասար-Կապան» Գոռ Առաքելյան, «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Կարեն Գալստյան, «Ուրարտու» Կարեն Հովհաննիսյան, «Փյունիկ» Էդգար Փիլոյան, «Ակադեմիա» Յուրի Քոլոզյան, «Արարատ-Արմենիա» Սպարտակ Հայրապետյան, «Արարատ-Արմենիա» Հովհաննես Բաբայան, «Միկա» Հայկ Ղազարյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Սահակյան, «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան, «Արարատ-Արմենիա» Կարեն Դավթյան, «Ակադեմիա» Սամվել Հակոբյան, «Ուրարտու» Միսակ Հակոբյան, «Ակադեմիա» Լևոն Վարդանյան, «Փյունիկ» Արթուր Իսրայելյան, «Ակադեմիա»

Share |

Լրահոս

Loading...