ԱԱ. Մրցումային երկրորդ օրը մենամարտի դուրս կգա Արտուշ Հովհաննիսյանը

12:49 10.09.2019

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկը դուրս կգա 1/16 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ երեկ հաղթանակով էր մեկնարկել Արման Դարչինյանը: Մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 8 բռնցքամարտիկով:

Share |

Լրահոս

Loading...