Բռնցքամարտի ԱԱ. Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

18:53 10.09.2019

81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն անհաջող մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:4 հաշվով պարտվեց Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Գասպարյանին և դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հաղթանակով էր մեկնարկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով:

Եկատերինբուրգում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Share |

Լրահոս

Loading...