Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը պատմել է, թե ինչպես է երկրպագուն պահանջել թիմ հրավիրել ուզբեկ ֆուտբոլիստ Էլդոր Շոմուրոդովին:
«Վերջերս ինձ զանգեցին և լրջորեն զարյացան, որ չենք հրավիրել Շոմուրոդովին վնասվածք ստացած Սմոլովի փոխարեն։ Չգիտեմ, թե ով է զանգահարե: Երկրպագուն ինչ-որ կերպ գտել էր իմ համարը, զանգահարել ու երկար մենախոսություն սկսել: Դու հիմար ես, չես նկատում տաղանդավոր ռմբարկուին, լավագույն դիպուկահարին ։
Ես ամեն ինչ հանգիստ լսեցի ու պատասխանեցի, որ ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց հաշվի չեք առնում գլխավորը։ Ամենայն հարգանքով հանդերձ, չեմ կարող հրավիրել Ուզբեկստանի հավաքականի ֆուտբոլիստին հրավիրել Ռուսաստանի հավաքական։ Ափսոս, չեմ տեսել զրուցակցի դեմքը, որովհետև գրոսմայստերական դադար տվեց»,-56-ամյա Չերչեսովի խոսքը մեջբերում է Sport-Express-ը։
«Ռոստովի» 24-ամյա հարձակվող Շոմուրոդովն առաջին տեղում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների մրցավազքում: