Ուզում եմ արյուն թափել Յուվեի համար․ Դուգլաս Կոստան՝ ՄՅՈՒ հնարավոր տեղափոխության մասին

00:40 10.09.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստան հերքել է տեղեկությունն այն մասին, որ կարող էր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ՄՅՈՒ։

 «Ուզում եմ հերքել տարածված տեղեկություններն այն մասին, թե տրանսֆերային պատուհանի վերջին օրը բանակցություններ եմ վարել այլ ակումբների հետ։

Մրցաշրջանի սզկբից հասկացրել եմ, որ ուզում եմ մնալ «Յուվենտուսում», որպեսզի տիղոսներ նվաճեմ ու արյուն թափեմ այս ակումբի մարզաշապիկի համար։

Իմ միակ գործակալը Ժունիոր Մենդոսան է։ Միայն նա կարող է իմ անունից խոսել»,- գրել է Կոստան «Ինստագրամի» իր «սթորիում»։

Կոստան վարձակալությամբ «Յուվե» էր տեղափոխվել 2017-ի ամռանը «Բավարիայից» 6 մլն եվրոյով։ Մեկ տարի անց իտալական ակումբը 40 մլն եվրոյով գնել էր նրա տրանսֆերը։ 28-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։

 

Share |

Լրահոս

Loading...