Կոստա. Չեմ փորձել Գրիզմանին հետ պահել Բարսելոնա տեղափոխությունից

23:35 10.09.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է Անտուան Գրիզմանի տեղափոխությունը «Բարսելոնա»:

«Ես չեմ փորձել հետ համոզել Գրիզմանին, որ չտեղափոխվի «Բարսելոնա»: Եթե ես ինձ հարցնեի, ապա կասեի, որ ամեն մարդ պետք է անի այն, ինչն անհրաժեշտ է համարում: Երբ ես հասկացա, որ ժամանակն է հեռանալու, տեղափոխվեցի «Չելսի»: Ես այնտեղ շատ երջանիկ էի:

Թիմից հեռանալը չի նշանակում, որ դուք անշնորհակալ եք ակումբի հանդեպ: Պարզապես գալիս է մի պահ, երբ ուզում եք նոր փորձառություն ապրել: Անտուանն ուզում էր ինչ-որ նորություն, և հիմա նա ստանում է դա «Բարսելոնայում»: Նա գոհ է, որ հեռացել է: Նրա երազանքն էր Մեսսիի ու Սուարեսի հետ խաղալը:

Մենք բոլորս գիտենք, թե նա ինչպիսի խաղացող է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ նոր մարտահրավեր է ցանկանում: Կարելի է ասել, որ մենք տխուր ենք նման կարևոր խաղացող կորցնելու համար, բայց պետք է ուրախանալ, որ նա խաղացել է մեր կազմում», - Կոստայի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն՝ հղում անելով YouTube-յան Que Partidazo! ալիքին:

Share |

Լրահոս

Loading...