Սլովակիան հաղթանակի հասավ Հունգարիայի հետ խաղում (տեսանյութ)

01:42 10.09.2019

Եվրո-2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրի E խմբում կայացավ ևս մեկ հանդիպում։ Սլովակիայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Հունգարիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Առաջինը հաշվի մեջ առաջ անցան հյուրերը, ապա հունգարացիները հավասարեցրին հաշիվը։ Սլովակներին հաղթանակ պարգևեց Ռոբերտ Բոժենիկի՝ 56-րդ րոպեին խփած գոլը։

Սլովակիայի հավքականը 9 միավորով խմբում 2-րդն է։ Հունգարիան նույնքան միավորով 3-րդ տեղում է։ Իսկ առաջատարը Խորվաթիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 10 միավոր։

Share |

Լրահոս

Loading...