Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականները խնդիրներ չունեցան 6-րդ տուրի խաղերում (տեսանյութ)

01:12 10.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի C խմբում կայացան հետևյալ հանդիպումները։

Հոլանդիայի հավաքականը հյուրընկալվել էր Էստոնիայի ընտրանուն ու 4-0 հաշվով հաղթանակ տարավ։ Դուբլի հեղինակ դարձավ Բաբելը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դեպայն ու Վիյնալդումը։

Այսպիսով, հոլանդացիները խմբում 9 միավորով 3-րդն են։

 

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Գերմանիայի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցում էր Հյուսիսային Իռլանդիայի հետ ու հաղթեց 2-0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Հալստենբերգն ու Գնարբին։

Այս երկու հավաքականներն իրենց ակտիվում ունեն 12 միավոր ու կիսում են C խմբի առաջին հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...