Սլովենիան վերջին պահին հաղթանակ կորզեց Իսրայելից, Լեհաստանն ու Ավստրիան ոչ-ոքի խաղացին, Լատվիան պարտվեց (տեսանյութ)

01:23 10.09.2019

Եվրո-2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրի G խմբում կայացավ երեք հանդիպում։

Սլովենիան տանը 3-2 հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանուն։ Սլովենացիներին 90-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Վերբիչի գոլը, որը խփել էր նաև այս խաղի առաջին գոլը։

Միաժամանակ ընթացող մյուս խաղերում Լեհաստանն ու Ավստրիան գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։

Իսկ Լատվիան 0-2 հաշվով զիջեց Մակեդոնիային։

 

 

Share |

Լրահոս

Loading...