Ռուսաստանի ու Բելգիայի հավաքականները հաղթանակներ տարան, Կիպրոսը ջախջախեց Սան Մարինոյին (տեսանյութ)

00:52 10.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի I խմբում Ռուսաստանի հավաքականն ընդունել էր Ղազախստանի ընտրանուն ու նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ 

Կալինինգրադում կայացած խաղում տանտերերին հաղթանակ պարգևեց հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Մարիո Ֆերնանդեսի խփած գոլը։

Այս խաղից հետո ռուսները 15 միավորով խմբում 2-րդն են։ Ղազախներն ունեն 7 միավոր և 3-րդ տեղում են։

Միաժամանակ ընթացող խաղում Բելգիայի ընտրանին հյուրընկալվել էր Շոտլանդիային ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ Գոլերով աչքի ընկան Լուկակուն, Վերմալենը, Ալդերվեյրելդն ու Դե Բրյունեն։ Նշենք, որ երեք գոլերի փոխանցումների հեղինակը հենց Կևին դե Բրյունեն էր։

Խմբի մյուս խաղում Սան Մարինոն ընդունել էր Կիպրոսին ու ջախջախիչ պարտություն կրեց։ Կիպրոսցիները 4 անգամ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը։

Share |

Լրահոս

Loading...