Ֆերգյուսոնը Խաբիբին հիմար է անվանել

16:45 10.09.2019

UFC-ի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը դիմել է թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին: Ամենայն հավանականությամբ, նրանք հաջորդ մենամարտում մրցակիցներ կլինեն:

«Մենք Բախում ունեինք Խաբիբի թիմի հետ։ Նրանք մոտեցան ինձ հյուրանոցում: Այդ տղաները պարզապես մի խումբ խուլիգաններ են: Նրանց հետ կոնֆլիկտները ստիպեցին ինձ ավելի շատ սպասել Խաբիբի հետ մենամարտին։ Մենք թույլ տվեցինք նրանց ուտել բուրգերները: Վայելիր, քանի կարող ես, հիմար: Բայց շատ չգիրանաս, մենք դեռ պետք է կռվենք դեկտեմբերին:

Պաշտպանիր տիտղոսը կամ կորցրու այն։ Պարզապես թող գոտին և ասա, որ վախենում ես կռվել ինձ հետ ու հեռացիր։ Բայց ես ուզում եմ պայքարել։ Ես հոգնել եմ տարին մեկ անգամ ելույթ ունենալուց։ Ցանկանում եմ կռվել դեկտեմբերին,-ESPN-ին տված հարցազրույցում ասել է 35-ամյա Ֆերգյուսոնը։

Share |

Լրահոս

Loading...