Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի Ալբանիայի հետ խաղի խնդիրների համար

18:16 10.09.2019

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կպատժվի Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Ալբանիայի հավաքականի հետ խաղի մեկնարկի ձգձգման պատճառով: Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ այդ միջադեպի առիթով կարգապահական գործ է հարուցվել:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային սպասվում է 10 հազար եվրոյի չափով տուգանք կամ նախազգուշացում: Գործը կքննվի սեպտեմբերի 19-ին կամ հոկտեմբերի 17-ին:

Ընտրական փուլի 5-րդ տուրի Ֆրանսիա - Ալբանիա խաղը ուշացումով էր սկսվել Ալբանիայի հիմնը շփոթելու պատճառով: «Ստադ դե ֆրանս» մարզադաշտի աշխատակիցները միացրել էին Անդորրայի հիմնը: Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել էին խաղալ, քանի դեռ մարզադաշտում չի հնչի իրենց երկրի ազգային օրհներգը:

Նշենք, որ շփոթմունքի համար ստադիոնում ներողություն էին խնդրել Հայաստանի հավաքականից:

Share |

Լրահոս

Loading...