Ազարն ու Խամեսը վերադարձել են Ռեալի ընդհանուր խումբ

22:02 10.09.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Խամես Ռոդրիգեսը վերականգնվել են վնասվածքներից ու վերադարձել են ընդհանուր խմբի հետ մարզումներին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ Ազարը օգոստոսի 16-ին ազդրի մկանային վնասվածք էր ստացել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը, քանի որ չի կարողացել վերականգնվել նախքան Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Սան-Մարինոյի ու Շոտլանդիայի հետ խաղերը:

Խամեսը նույնպես մկանային վնասվածք ուներ, որը ստացել էր օգոստոսի վերջին: Ըստ բժիշկների կանխատեսման՝ նա պետք է ապաքինվեր 2-3 շաբաթում:

Երկու ֆուտբոլիստներն էլ պետք է պատրաստ լինեն Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղին, որը նշանակված է սեպտեմբերի 14-ին:

Share |

Լրահոս

Loading...