Պաշտոնական. Մալիի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Լոռի

15:46 10.09.2019

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռի» ՖԱ-ն կատարել էր կարևոր ձեռքբերում։

Վանաձորյան ակումբը 1+1 ֆորմատով պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Մուսա Դիակիտեի հետ։ Մալիի Մ20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», այնուհետև տեղափոխվել Ռումինիայի Լիգա 1-ը ներկայացնող «Բոտոսանի»։

Դիակիտեն արդեն ժամանել է Վանաձոր և մարզվում է թիմի հետ։

Share |

Լրահոս

Loading...