Մերտեզակեր. Արսենալի ֆուտբոլիստները «քաշեցին» Վենգերին

20:05 10.09.2019

Գերմանիայի հավաքականի ու անգլիական «Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը կարծիք է հայտնել «զինագործների» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:

«Մեկ անգամ պարտվելով՝ մենք հաճախ պարտվում էինք նաև հաջորդ խաղերում: Մենք կարող էինք կարգով գլուխ գովել Անգլիայի Գավաթի 6 խաղերում, բայց 10 ամսվա ընթացքում ԱՊԼ-ի 38 խաղերը միանգամայն այլ հարց են: Մեզ չէր բավականացնում համաձայնեցվածությունը, որը պետք է լինի ցանկացած թոփ-թիմում: Չի կարելի հաղթել ԱՊԼ-ն՝ մրցաշրջանում 8 անգամ պարտվելով:

Վենգերը միշտ եղել է այն գլխավոր մարզիչը, որի հավատն իր թիմի որակների նկատմամբ անսասան էր: Նա շատ համբերատար էր, պարտությունների ժամանակ չէր կորցնում ինքնատիրապետումը: Նա նվիրված էր իր համոզմունքներին ու իր խաղացողներին՝ անկախ այն բանից, թե որքան ուժեր էր փչում քամին: Դրա մեջ էր ամփոփված նրա ամենամեծ ուժը:

Վենգերը վստահում էր ֆուտբոլիստներին, որոնք կային իր տրամադրության տակ: Ես երբեք չեմ հանդիպել մարզչի, որն ավելի շատ հավատա իր թիմին, քան Վենգերը: Եվ մենք՝ որպես խաղացողներ, պետք է հարց տանք ինքներս մեզ. «Արդյոք մենք ամեն բան անո՞ւմ էինք, որպեսզի արդարացնեինք նրա սպասելիքները: Մենք կատարո՞ւմ էինք նրա հրահանգները: Մենք միահամո՞ւռ էինք: Սովորո՞ւմ էինք սեփական սխալներից: Ոչ: Մենք «քաշեցինք» նրան», - Մերտեզակերի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...