Մեսսին դիտարկում է MLS տեղափոխվելու տարբերակը

09:33 10.09.2019

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2021 թվականին կարող է հեռանալ իսպանական ակումբից:

Արգենտինացին դիտարկում է կարիերան MLS-ում շարունակելու հնարավորությունը, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Անցած մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայում» անցկացրել է 50 հանդիպում, խփել 51 գնդակ և կատարել 22 արդյունավետ փոխանցում: Այս մրցաշրջանում արգենտինացին դեռ չի խաղացել ոչ մի հանդիպում, քանի որ շարունակում է վերականգնվել մկանի վնասվածքից հետո:

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, Լիոնելը պետք է սկսի մարզումները թիմի հետ։ 

Share |

Լրահոս

Loading...