Ռեալը հուզիչ շնորհավորանք է պատրաստել Մոդրիչի 34-ամյակի առթիվ (տեսանյութ)

10:07 10.09.2019

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հատուկ հոլովակ է մոնտաժել ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի 34-ամյակի կապակցությամբ:

Տեսանյութում ակումբը հիշել է ֆուտբոլիստի կյանքի ամենակարևոր պահերը։

 

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ «Արքայական» ակումբում խորվաթն անցկացրել է 305 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 48 արդյունավետ փոխանցում։ Ակումբի կազմում կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, Իսպանիայի կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության քառակի հաղթող և «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Share |

Լրահոս

Loading...