Մորգան. Բռնաբարության գործը Ռոնալդուն փակել է փողերի միջոցով

17:29 10.09.2019

ԱՄՆ-ի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ալեքս Մորգանը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ բռնաբարության մասին փակված գործը:

«Այս պատմության մեջ չափազանց շատ ապացույցներ կային, որպեսզի գործը հենյ այնպես չփակվի։ Կարծում եմ, ի վերջո, օգնեցին փողը: Մեղադրանքները հանվեցին, իսկ Ռոնալդուն շարունակում է խաղալ: Նա միակ մարդը չէ, ում հետ նման բան է տեղի ունեցել, բայց հիմա նա աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից է, եթե ոչ ամենահայտնի։ Ակնհայտ է, որ դա ուշադրություն է գրավում։

Ես կարծում եմ, որ պետք է աջակցել կանանց, ովքեր գտնվում են սարսափելի իրավիճակներում: Դա չի նշանակում, որ ես Ռոնալդուին չեմ համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց այս հարցի հետ դա ոչ մի կապ չունի», - 30-ամյա Մորգանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Share |

Լրահոս

Loading...