ՊՍԺ-ն ցանկանում է ձմռանը վաճառել Նեյմարին

15:23 10.09.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որն այդպես էլ չտեղափոխվեց այլ թիմ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կարող է հեռանալ ակումբից արդեն հունվարին:

Tuttosport-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկանում է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լեոնարդոն հոգնել է Նեյմարի շրջապատի կողմից ակումբի վրա կատարած  ճնշումներից և զանազան ասեկոսեներից։ Ընդ որում, աղբյուրի խոսքով, բրազիլացի հարձակվողի գլխավոր հավակնորդներն են իսպանական երկու գրանդները՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Յուվենտուսը»: 

Share |

Լրահոս

Loading...