Պարտիզանը և ԱԶ-Ալկմաարը կխաղան դատարկ տրիբունաներով

16:39 10.09.2019

Սերբական «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել ակումբին պատժելու մասին որոշումը: ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն արգելել է ակումբի երկրպագուներին այցելել թիմի տնային մարզադաշտ երկու հանդիպումների ընթացքում: 

Հիշեցնենք, որ սերբական ակումբը պատժի է ենթարկվել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի 3-րդ տուրի  շրջանակներում թուրքական «Մալաթյասփոր» ակումբի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկրպագուների ռասիստական վանկարկումների համար:Հետևաբար Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Պարտիզան»-«ԱԶ» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների:

Share |

Լրահոս

Loading...