Ռաբիոն շահել է ՊՍԺ-ի դեմ դատը

21:26 10.09.2019

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն դատարանի միջոցով 40 հազար եվրո է ստացել իր նախկին թիմից՝ ՊՍԺ-ից: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով L'Equipe-ին:

Ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի երկրորդ կեսում հեռացվել էր փարիզյան թիմի մարզումներից: Ռաբիոն նաև զրկվել էր «հոգեբանական բոնուսից»: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նա «Ինստագրամում» «հավանել» էր Պատրիս Էվրայի տեսանյութը, որում վերջինս ծաղրում էր ՉԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդին» 1-3 հաշվով պարտված ՊՍԺ-ին:

ՊՍԺ-ի հետ Ռաբիոյի դատական պայքարում ֆուտբոլիստի կողմից է եղել նաև ֆրանսիական լիգայի միասնական բողոքարկման կոմիտեն: Փարիզյան ակումբը իրավունք ունի բողոքարկելու վճիռը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Ռաբիոն «Յուվենտուս» տեղափոխվեց այս տարվա ամռանը, ազատ գործակալի կարգավիճակով:

Share |

Լրահոս

Loading...