Բեռնար Շալանդ. Անգլիան աշխարհի լավագույն թիմն է

12:17 10.09.2019

Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը խոսել է Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպման մասին:

«Մենք՝ Կոսովոն, այստեղ կդիմակայենք աշխարհի լավագույն թիմերից մեկին։ Իմ կարծիքով՝ լավագույնին աշխարհում։ Իմ փիլիսոփայությունը ենթադրում է, որ նման հանդիպումներում պարտադիր չէ խաղալ, եթե դու չես երազում: Մենք պետք է երազենք և անենք ամեն ինչ, որպեսզի մրցակցին տհաճություններ պատճառենք:

Դժվար է ընտրել ճիշտ բառեր այս խաղում: Եթե ասեմ, որ մենք եկել ենք հաղթանակի համար, ապա շատերը կասեն, որ իմ մասին մեծ կարծիք ունեմ։ Իսկ եթե ասեմ, որ Անգլիային հնարավոր չէ հաղթել, ապա պետք է փոխեմ աշխատանքս։ Ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ չորս խաղերից հետո մենք այստեղ կխաղանք առաջին տեղի համար»,- Շալանդի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...