Ռամոս. Ազատ ժամանակ Բեյլը կարող է զբաղվել ինչով ասես

18:36 10.09.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն իր կարծիքն է հայտնել թիմակից Գարեթ Բեյլի մասին:

«Ես կարծում եմ, որ Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է: Նա միշտ շատ կարևոր է եղել ակումբի համար: Դուք կարող եք նրա մասին շատ բան գտնել մամուլում: Որոշ վկայություններ ճիշտ են, որոշները՝ ոչ: Մենք ապրում ենք այսպիսի աշխարհում, բայց պետք է ձգտենք այդ ամենից բարձր լինել:

Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ ասվել է Գարեթի մասին, ես կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: Գոլֆով նրա տարվածությո՞ւնը: Անկախ նրանից, ինչ ամեն ֆուտբոլիստ անում է իր անձնական կյանքում, ես կարծում եմ, որ պետք է հարգել նրա տարվածությունն ու նույնիսկ չքննարկել այն: Մենք ազատ ենք անելու այն, ինչ ուզում ենք մեր ազատ ժամանակում:

Անխոս, պրոֆեսիոնալ առումով դուք պարտականություններ ունեք ակումբի առաջ, թիմի առաջ ու փորձում եք առավելագույնս ազնիվ լինել: Դրանից հետո ցանկացած խաղացող կարող է տուն գնալ մաքուր խղճով կամ՝ ոչ», - Ռամոսի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:

Share |

Լրահոս

Loading...