Ռոմայի կիսապաշտպանն առնվազն 5 շաբաթ բաց կթողնի

22:54 10.09.2019

«Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերն առնվազն 5 շաբաթ բաց կթողնի աջ ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Կիսապաշտպանը վնասվածքն ստացել է Թուրքիայի հավաքականի ճամբարում: Սպասվում է, որ Ունդերը խաղադաշտ դուրս չի գա հոկտեմբերից ավելի շուտ:

Այդ ժամանակահատվածում «Ռոման» 7 խաղ է անցկացնելու, այդ թվում՝ Ունդերի նախկին ակումբի՝ «Իստանբուլ Բաշաքշեհիրի» հետ 2 խաղ ԵԼ-ում:

Այս օգոստոսին թուրք ֆուտբոլիստը երկարաձգել է «Ռոմայի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը: 

Share |

Լրահոս

Loading...