Էդուարդ Վարդանյանը գնահատել է Ֆերգյուսոնի շանսերը Խաբիբի դեմ մենամարտում

11:29 10.09.2019

MMA-ի մարտիկ Էդուարդ Վարդանյանը կարծում է, որ UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է դժվարություններ զգալ Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում:

UFC-242 մրցաշարում Դաստին Պորյեի նկատմամբ տարած հաղթանակից հետո Նուրմագոմեդովը կարող է հաջորդ մենամարտն անցկացնել Ֆերգյուսոնի հետ, ինչի մասին հայտնել է UFC-ի նախագահ Դեն Ուայթը:

«Դատեք ինքներդ: Ֆերգյուսոնը UFC-ում դեռևս պարտություն չունի: Նման տպավորիչ հաղթական շարք, բայց դեռ չի պայքարել Խաբիբի հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ոչ մի քաշային կարգում նման բան չկա։

Ամերիկացու երկու գլխավոր առանձնահատկությունները Խաբիբի մյուս մրցակիցների համեմատ՝ ոչ ստանդարտ մտածելակերպն ու տոկոնությունն է: Նա չի վախենում լինել ներքևում, այլ սպասում է այդ պահին: Հասկանալի է, որ Խաբիբը կգերիշխի պարտերում, բայց հարցը հասցրած վնասի մեջ է: Ոչ ստանդարտ տեխնիկայի հաշվին ամերիկացին կարող է շանս ունենալ», - Վարդանյանին մեջբերում է «Известия» պարբերականը:

Share |

Լրահոս

Loading...