Առաջին ալիքը կցուցադրի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

22:19 10.09.2019

Առաջին ալիքը կցուցադրի սեպտեմբերի 14-ից 22-ը Նուր-Սուլթանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Իսկ ազատ ոճի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար:

Share |

Լրահոս

Loading...