Հարավամերիկյան հսկաների ծայրահեղ տարբեր խաղը. Բրազիլիան պարտություն կրեց

10:11 11.09.2019

Վերջին օրերին, օվկիանոսից այն կողմ, ևս տեղի են ունենում մի շարք միջազգային ֆուտբոլային հանդիպումներ: Առանձնակի հետաքրքրություն առաջացրին լատինական ամերիկայի հավաքականների մրցելույթները:

Բրազիլիայի հավաքականը Լոս - Անջելեսում ընկերական հանդիպում անցկացրեց Պերուի ընտրանու հետ: «Սելեսաոն» դաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով.

Դարպասապահ. Էդերսոն Մորաես, պաշտպաններ. Ֆագներ, Մարկինյոս, Միլիտաո, Ալեքս Սանդրո, կիսապաշտպաներ.Կասեմիրո, Ալան, Կոուտինյո, հարձակվողներ. Ռիշարլիսոն, Ֆիրմինո, Ներես։

Ողջ հանդիպման ընթացքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները տիրում էին գնդակին, փորձելով գրոհներ կազմակերպել և գտնել Պերուի հավաքականի դարպասի բանալին, սակայն Նեյմարի բացակայությունը առաջին կեսի ընթացքում զգացնել էր տալիս: Գրոհները բավականին «անատամ» էին: Կոուտինյոն չէր կարողանում սուր գրոհներ կազմակերպել, իսկ հարձակվողները վճռական պահին վրիպում էին: Երկրորդ կեսում ևս պատկերը չփոխվեց, և, չնայած Նեյմարը արդեն դաշտում էր, բայց այդպես էլ չկարողացավ ինտեգրվել խաղին: Փոխարենը հանդիպման 83-րդ րոպեին Պերուի հավաքականը Լուիս Աբրամի ջանքերով գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ տարավ:

 

Ի տարբերություն բրազիլացիների, բավականին վստահ հանդես եկան Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները՝ 4-0 հաշվով պարտության մատնելով Մեքսիկայի ընտրանուն: Հեթտրիկի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ով Մեսսիի բացակայության պայմաններում, դարձել է Արգենտինայի հարձակման իսկական առաջատարը:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...