Հայ գեղասահորդերը Չելյաբինսկում կմասնակցնե Պատանեկան Գրան Պրիին

00:30 11.09.2019

Չելյաբինսկում այս օրերին մեկնարկել է գեղասահքի՝ տարվա կարևորագույն մրացաշարերից մեկը՝ Պատանեկան Գրան-պրին։

Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Վալերիա Սիդորովան և Վիկտորյա Ազրոյան / Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը։ 

Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մեր գեղասահորդները և պատվիրակության անդամները արդեն մրցավայրում են, հավատարմագրվել են և պատրաստվում են իրենց մրցելույթներին։ 

Պարային զույգի ռիթմիկ պարը տեղի կունենա սեպտմբերի 12-ին, Չելյաբինսկի ժամանակով ժամը 11:15-ին, իսկ կանանց կարճ ծրագիր սեպտմբերի 12-ին ժամը 10:15-ին։

Share |

Լրահոս

Loading...