Պոգբայի եղբայր․ Պոլն իր հնարավոր տրանսֆերը Պրիմերա քննարկել է Մեսսիի հետ

00:24 11.09.2019

Մաթիաս Պոգբան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը, պատմել է, որ կիսապաշտպանն իր հնարավոր տեղափոխությունն Իսպանիայի առաջնություն քննարկել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ և ոչ միայն․

«Գիտեմ, որ Պոլը խոսել է մի քանի խաղացողների հետ, բայց ոչ Ռամոսի։ Ո՞ւմ հետ կոնկրետ․ Մեսսիի։ Նա խոսել է նաև Իբրահիմովիչի և Գրիզմանի հետ։ Չգիտեմ՝ ում հետ նա կարող էր խոսել «Ռեալից»։ Չնայած այո, Վարանի և Զիդանի»,- Մաթիասի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էր «Ռեալը»։ Ընդ որում, «Արքայական ակումբը» չկարողացավ համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը «Յուվենտուսից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 105 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...