Ռոնալդուի պոկերն օգնեց Պորտուգալիային ջախջախել Լիտվային Եվրո-2020-ի խաղում

00:52 11.09.2019

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը ջախջախել է Լիտվային: Հանդիպումը կայացել է Վիլնյուսում և ավարտվել հյուրերի՝ 5:1 հաշվով հաղթանակով:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել է պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: 28-րդ րոպեին լիտվացիների պատասխան գնդակը հեղինակել է Վիտաուտաս Անդրյուշկյավիչյուսը:

Երկրորդ կեսում Ռոնալդուն ևս 3 գոլ է խփել և հաշիվը դարձել խոշոր: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ տուրին պորտուգալացիների 5-րդ գոլը խփել է կիսապաշտպան Վիլիամ Կարվալյուն:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն իր 160-րդ հանդիպումն էր անցկացնում Պորտուգալիայի հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը խփեց իր 90-րդ, 91-րդ, 92-րդ և 93-րդ գոլերն ազգային թիմի մարզաշապիկով:

B խմբի մյուս խաղում Լյուքսեմբուրգի ընտրանին ընդունել է Սերբիային և 1:3 հաշվով պարտություն կրել:

Share |

Լրահոս

Loading...