Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում իր 160-րդ խաղում խփել է 90-րդ գոլը (տեսանյութ)

00:03 11.09.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիտվայի հետ խաղում` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը (1-1, ընդմիջում)։

Այս գոլը պորտուգալացու համար դարձել է 90-րդն Ազգային թիմի մարզաշապիկով։ Բացի այդ, Լիտվան դարձել է 40-րդ հավաքականը, որի դարպասը գրավել է 34-ամյա հարձակվողը։

Ավելին, Ռոնալդուն, որը մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, անցկացնում է իր 160-րդ խաղը Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Եվրոպայում Ռոնալդուն 5-րդ տեղն է զբաղեցնում՝ հավաքականում անցկացրած խաղերի քանակով։ Նրան շրջանցում են Սերխիո Ռամոսը, Իկեր Կասիլյասը, Վիտալի Աստաֆյեվը (բոլորը՝ 167) և Ջանլուիջի Բուֆոնը (176)։

Գործող ֆուտբոլիստների շրջանում Ռոնալդուն ևս 5-րդ տեղն է զբաղեցնում և զիջում է Բադեր Ալ-Մուտվային (Քուվեյթ, 171), Ահմեդ Մուբարակին (Օման, 171), Սերխիո Ռամոսին (Իսպանիա, 167) և Անդրես Գուադրադոյին (Մեքսիկա, 162)։

Հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով համաշխարհային ռեկորդը պատկանում է Ահմեդ Հասանին (Եգիպտոս, 184):

Share |

Լրահոս

Loading...