Արսեն Վենգեր.Սալահը նման է Մեսսիին

10:54 11.09.2019

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն վենգերը, համեմատելով Սալահին և Լիոնել Մեսսիին, նշել է, որ եգիպտացին բավականին նման է արգենտինացի հարձակվողին.

«Սալահը նման է Մեսսիին: Նա ևս բազմաթիվ գոլեր է խփում: Սակայն Մեսսիի տարբերությունը այն է, որ նա պատրաստի «արտադրանք» է: Սալահը պետք է ավելի կայուն խաղ սկսի ցուցադրել: Ի տարբերություն նրա, Լեոն ավելի լավ է կողմնորոշվում, թե որ պահին հարվածի դարպասին, իսկ երբ կատարի վճռական փոխանցում»:

Արսեն Վենգերը բազմիցս դրական կարծիք է հայտնել արգենտինացու մասին: Ի դեպ, Լեոն Վենգերի նախկին թիմի՝ «Արսենալի» դարպասը գրավել է 9 անգամ:

Խոսելով Սալահի մասին, ֆրանսիացի մասնագետը ավելացրել է, որ եգիպտացին գոլ խփելու մոլուցք ունի:

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը իր ներկայիս թիմի՝ «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 110 հանդիպում և դարձել է 70 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...