Մոնակոյում ձերբակալվել է Տիբո Կուրտուայի գործակալը

20:46 11.09.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի գործակալ Քրիստոֆ Հենրոտայը ձերբակալվել է Մոնակոյում խարդախության կասկածանքով։ Այս մասին հաղորդում է RFTB.be-ն։ 

Երեքշաբթի և չորեքշաբթի Բելգիայում իրականացված հետաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք ապացույցներ, որոնց հիման վրա երեք անձ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ։ Նշենք, որ հետաքննության հիմնական թեմաներից մեկը առնչվում է Յուրի Տիլեմանսի՝ 2015 թվականին «Անդերլեխտից» «Մոնակո» և Ալեքսանդր Միտրովիչի՝ նույնպես 2015-ին «Անդերլեխտից» «Ֆուլհեմ» տեղափոխություններին։ 

Բելգիայի դատախազությունից հաղորդել են, որ ձերբակալման համար հիմք են հանդիսացել նաև փողերի հավանական լվացումն ու մասնավոր անձանց նկատմամբ կաշառք կիրառելը։ 

Հավելենք, որ Քրիստոֆ Հենրոտայը բացի Կուրտուայից տրանսֆերային շուկայում պաշտպանում է նաև Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի, Կևին Միրալյասի և մի շարք այլ ֆուտբոլիստների հետաքրքրությունները։ 

Share |

Լրահոս

Loading...