Ալենյան դժգոհ է Բարսելոնայում իր դերից

14:40 11.09.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կարլես Ալենյան կարծում է, որ թիմի մարզչական շտաբն անարդար է վերաբերվում իր հետ:

«Պատճառ չկար «Աթլետիկի» հետ խաղից հետո ինձ կազմից հանելու համար։ Բայց մարզչական շտաբը, չգիտես ինչու, նման որոշում է կայացրել։ Իհարկե, դա ազդում է խաղացողի վրա: Կարծում եմ, որ արժանի եմ մեկնարկային կազմում տեղ գտնելու համար», - 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Ալենյան Պրիմերայի առաջին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղում մասնակցել է մեկ խաղակեսի: Այդ հանդիպումից հետո կիսապաշտպանը դադարեց խաղադաշտ դուրս գալ։ Հեռանկարային իսպանացու պայմանագիրը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։

Share |

Լրահոս

Loading...