Գրիզմանը մեկնաբանել է երկրորդ անընդմեջ չիրացրած 11-մետրանոցը

11:41 11.09.2019

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Ալբանիայի և Անդորրայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում երկու անընդմեջ չիրացված 11-մետրանոցների մասին:

«Չիրացված 11-մետրանոցը իսկապես ցավալի է։ Բայց, ինչպես և շաբաթ օրվա վրիպումից հետո, ես լավ տրամադրություն ունեի: Պետք է շարունակել աշխատել։ Դա հիշեցում է այն մասին, որ ֆուտբոլիստի ծանր աշխատանքը երբեք չի ավարտվում», - ասել է ֆրանսիացին։

Հարկ է նշել, որ մինչև նշված խաղերը Գրիզմանը 100 տոկոսանոց իրացում է ունեցել հավաքականի կազմում 11-մետրանոցները հարվախելիս՝ 7-ից 7: Չնայած «Բարսելոնայի» խաղացողի անհաջողություններին՝ «եռագույնները» երկու հանդիպումներում հաղթել են ընդհանուր 7:1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...