Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ SofaScore-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

09:49 11.09.2019

SofaScore սպորտային հարթակը կազմել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի խորհրդանշական հավաքականը:

Մեր ընտրանուց միանգամից երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել են լավագույններից համապատասխանաբար 9.5 և 8.5 գնահատականներով:

Մեր տղաներից բացի, խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Կրիշտիանու Ռոնալդուն (10), Կևին դե Բրույնեն (10), Ռահիմ Ստելինգը (9.5), Տիագո Ալկանտարան (9.3) և այլոք:

 

Share |

Լրահոս

Loading...