Բոատենգ․ Ես ապուշ էի․ մի օրում երեք ավտոմեքենա գնեցի, երբ Տոտենհեմում էի

20:11 11.09.2019

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը պատմել է, թե ինչ բարդություններ է ունեցել կարիերայի սկզբնական շրջանում։

«Ես նայում եմ հետ ու հասկանում եմ, որ չեմ վերաբերվել ֆուտբոլին՝ որպես աշխատանք։ Ես ապուշ էի։ Տաղանդավոր էի, բայց մարզվում էի ընդամենը մեկ ժամ։ Գալիս էի մարզման բոլորից ուշ, իսկ գնում էի բոլորից շուտ։ Ես ընկերներիս հետ էի ժամանակ անցկացնում։ Ապրում էի թագավորի պես, երբեք մարզասրահ չէի գնում։ Այդ ամենը ազդում է քո հետագա կարիերայի վրա։ 

Ես մեկ օրվա ընթացքում երեք մեքենա գնեցի, երբ «Տոտենհեմում» էի՝ Lamborghini, Hummer և Cadillac: Երիտասարդներին ասում եմ, որ նրանք չեն կարող երջանկություն գնել փողով»,-Բոատենգի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։ 

Բոատենգը հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում 2007-2009 թվականների ընթացքում։ 

Share |

Լրահոս

Loading...