Պրոսինեչկին փոշմանել է. Բոսնիա և Հերցեգովինան նոր գլխավոր մարզիչ չի ունենա

12:33 11.09.2019

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի նախկին աստղ Ռոբերտ Պրոսինեչկին, որը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանից կրած պարտությունից հետո հեռացել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որոշել է մնալ: 

«Երկարատև բանակցություններից հետո Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որում ինձ ցուցաբերվեց իրենց լիակատար աջակցությունը, որոշեցի չհիասթափեցնել այդ մարդկանց», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պրոսինեչկին:

«Ես մնում եմ Բոսնիայի հավաքականի մարզիչը։ Հեշտ կլիներ հեռանալ և ասել, որ ամեն ինչ ավարտված է։ Ես որոշեցի մնալ մինչև վերջ: Բոսնիան դեռ շանս ունի հավակնելու եվրոյի», - մասնագետի խոսքերը փոխանցում է thepeninsulaqatar.com-ը:

50-ամյա մարզիչը հրաժարական էր տվել կիրակի օրը այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականը Երևանում 4-2 հաշվով հաղթեց խորվաթի գլխավորած ընտրանուն: Բոսնիա և Հերցեգովինայի Ֆուտբոլի Ֆեդերացիան իր կայքում հրապարակված հայտարարության մեջ մարզչին «լիակատար աջակցություն» է հայտնել մինչև պայմանագրի ավարտը, որը համընկնում է Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջի հետ:

 

Share |

Լրահոս

Loading...