Եվրո-2020. Ֆրանսիայի հավաքականը սպասելի հաղթանակ տարավ. այլ արդյունքներ (տեսանյութ)

00:49 11.09.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում H խմբում կայացավ 3 հանդիպում:

Ֆրանսիայի հավաքականը սպասելի հաղթանակ տարավ Անդորրայի ընտրանու նկատմամբ: Սեն-Դենիում կայացած խաղն ավարտվեց 3-0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին: Աչքի ընկավ Կինգսլի Կոմանը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Կլեման Լանգլեն: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, որը 28-րդ րոպեին չէր կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոցը: Հանդիպման վերջնական արդյունքը ձևակերպեց Բեն Յեդերը:

Այս խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Մոլդովայի ընտրանուն: Ալբանիան տանը 4-2 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն:

6 խաղերից հետո Ֆրանսիայի հավաքականը 15 միավորով 2-րդ տեղում է: Առաջատարը նույնքան միավորով Թուրքիայի ընտրանին է:

 

 

 

 

 

Share |

Լրահոս

Loading...