Եվրո-2020.Անգլիան հաղթեց Կոսովոյին. թիմերն 8 գոլ խփեցին (տեսանյութ)

01:03 11.09.2019

Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում 5-3 հաշվով հաղթեց Կոսովոյի հավաքականին:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին. Կոսովոյի հավաքականի կազմում աչքի ընկավ Վալոն Բերիշան: Ռահիմ Ստերլինգն 8-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը: Հարի Քեյնը 19-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին: 38-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի դարպասում 3-րդ գոլը հայտնվեց. ինքնագոլի հեղինակ դարձավ Մերգիմ Վոյվոդան: Առաջին խաղակեսի վերջնամասում Ջեյսոն Սանչոն 1 րոպեում 2 գոլ հեղինակեց:

Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց խուսափել ջախջախիչ հաշվով պարտությունից. մեկական գոլով աչքի ընկան Բերիշան ու Մուրիկան:

 

 

 

A խմբի մյուս խաղում Մոնտենեգրոյի հավաքականը սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց Չեխիային:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...