ՈւԵՖԱ-ն ընտրել է եվրագավաթային երրորդ մրցաշարի անվանումը

22:15 11.09.2019

ՈւԵՖԱ-ի հովանու տակ անցկացվելիք երրորդ եվրագավաթային մրցաշարը կստանա «Կոնֆերենցիաների լիգա» անվանումը: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մրցաշարի առաջին խաղարկությունը կարող է սկսվել 2021/22 մրցաշրջանից: Կոնֆերենցիաների լիգան կդառնա վարկանիշով երրորդը Չեմպիոնների լիգայից ու Եվրոպա լիգայից հետո:

Սպասվում է, որ մրցաշարի անցկացման ձևաչափը նման կլինի Չեմպիոնների լիգայի ձևաչափին. 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի միջև: Խմբերի առաջատարները միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու համար կպայքարեն Եվրոպա լիգայի խմբերում 3-րդ թիմերի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի հաղթողը դուրս կգա Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկություն:

Share |

Լրահոս

Loading...