Ինչպես անօթևան երեխան մերժեց «Ռեալին»

12:14 11.09.2019

«Մոտ տաս տարի առաջ Էրրերա քաղաքի ֆուտբոլային ակումբ ժամանեց ոտաբոբիկ մի երեխա: 40 րոպե նրանից ոչ ոք չէր կարողանում գնդակ խլել: Մենք  չէինք հասկանում ՝ ով է նա: Մեկ բան պարզ էր.նա կարողանում է ֆուտբոլ խաղալ».

Այսպես է հիշում Էրրերա քաղաքի ֆուտբոլային ակումբի կոորդինատոր Խոակին Սանչեսը  «Բարսելոնայի» կազմում այս մրցաշրջանի հայտնություն դարձած Անսու Ֆատիին:  

Ֆատիի՝ ֆուտբոլիստ դառնալու հարցում մեծ դերակատարում է ունեցել նրա հայրը, ով պատանի խաղացողի հայրենիքում՝ Գվինեայում, զբաղվել է պրոֆֆեսիոնալ ֆուտբոլով, սակայն Ֆատիի ծնվելուց հետո տեղափոխվել է Իսպանիայի Էրրերա քաղաք, որպեսզի կարողանա ընտանիքի բարեկեցությունը ապահովել: Շուտով տղամարդուն են միացել նաև Ֆատին և նրա մայրը:

Քաղաքի ֆուտբոլային թիմում հաջող մրցելույթներից  հետո Իսպանիայի գործակալները հասկացան, որ տղան անպայման պետք է պրոֆֆեսիոնալ դառնա: Նա Էրրերայի մանկապատանեկան թիմում մեկ մրցաշրջանում 56 գոլ էր խփում: Առաջինը ֆուտբոլիստի հետ կապ հաստատեցին «Սևիլյայի» գործակալները, և Ֆատին որոշ ժամանակով սկսեց մարզվել «անդալուսցիների» մանկական թիմում, իսկ այնուհետև պայմանագիր կնքեց:

Սակայն ձեռքները ծալած չէին նստել նաև «Ռեալի» և «Բարսելոնայի» գործակալները: Առաջինը մեծ գումարներով պայմանագիր առաջարկեց Ֆատիին, սակայն ֆուտբոլիստի հայրը, ով նաև դարձել էր նրա գործակալը, հավանություն չտվեց մադրիդցիների առաջարկին, քանզի ակումբի պատանեկան բազայում չկար հանրակացարան: Փոխարենը, «Բարսելոնայի» պայմանները ավելի լավն էին:

Սրանից հետո «Սևիլյայի» զայրացած ղեկավարությունը խզեց պայմանագիրը Ֆատիի հետ, իսկ կատալոնացիները նրա առաջարկեցին նորը: Անսուն մտավ «Բարսելոնայի» ֆուտբոլային համակարգ:

Ֆուտբոլիստը աստիճանաբար սկսեց հարմարվել նոր կյանքին  և սկսեց հանդեց գալ «Խուվենիլ» Բ-ում, որը Բարսելոնայի պատանեկան երկրորդ թիմն է: Փայլուն ցուցանիշների շնորհիվ երկու տարի անց Գվինեացի պատանին տեղափոխվեց «Խուվենիլ» Ա և մեկ մրցաշրջանում դարձավ 15 գոլի հեղինակ:

Եվ ահա շուտով եկավ աստղային պահը: Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Բետիսի» հետ հադիպմանը Վալվերդեն կադրային խնդիրներ ուներ և առաջին անգամ հայացքը ուղղեց «Կանտերային»: Ֆատին հրավիրվեց առաջին թիմ: 16 տարեկան 298 օրեկան հասակում, առաջին անգամ փոխարինման դուրս գալով «Բարսելոնայի» կազմում, Անսու Ֆատին  արդարացրեց Վալվերդեի սպասելիքները: Խաղից հետո պատանին երկար ժամանակ չէր կարողանում լքել մարզադաշտը: Ֆատին իր առաջին գոլը խփեց արդեն «Օսասունայի» հետ հաջորդ հանդիպմանը: Արդյունքում, «Բարսելոնան» մինչև 2022թ պայմանագիր կնքեց խաղացողի հետ:

Եվ ամեն անգամ, խաղադաշտ դուրս գալուց առաջ Ֆատին հիշում է «Կանտերայի» մարզիչ Վիկտոր Վալդեսի խոսքերը.«Դուրս արի և մոռացիր ամեն ինչի մասին: Սա «Կամպ Նոու»-ն է»:

Share |

Լրահոս

Loading...