Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

12:00 11.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից, փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին շրջանի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին: «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատիստներն անցկացնում են 2 դասական պարտիա և հաղթող չլինելու դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային խաղի կանոններով:

Share |

Լրահոս

Loading...